Երևանում քաղաքային իշխանությունը ձախողել է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի նախկին ավագանու անդամ Սոնա Աղեկյանը՝ խոսելով մայրաքաղաքում աղբահանության մասին:
Աղեկյանի խոսքերով, միգուցե ձախողումը փորձ չունենալու արդյունք է. «Բայց ես ասում եմ, վստահեցնում եմ, Երևանի քաղաքապետարանն ու ավագանին չունեն քաղաքական կամք, ցանկություն, պրոֆեսիոնալ թիմը, որն ունակ է լուծելու Երևանի խնդիրները:
Աղբահանությունից ոչ պակաս կարևոր է վերելակների հարցը, հանրային տրանսպորտի, կանաչապատման, կառուցապատման հարցերը: Այս հարցերի մասին Երևանի քաղաքապետը խոսում էր բեմերի վրա ցատկոտելով՝ իր մասնագիտությանը համապատասխան:
Ամենայն հարգանքով վերաբերելով նրա մասնագիտությանը՝ ասում ենք, որ Ռուզանը սպասում է գրկաբաց, որպեսզի Գառնիկը շուտով խոպանից վերադառնա: Գառնիկի խոպանից տուն վերադառնալու գործընթացը սկսված է: Եթե պարոն քաղաքապետը չգիտակցի իր քաղաքական պաշտոնը, պարտականությունները ու չկատարի դրանք, սկսվելու է Կարգին Հայկոյի իմփիչմենտի գործընթացը»:
0Comments