Պակիստանում արգելել են հնդկական ֆիլմերի ցուցադրումը, կառավարությունն աշխատում է նաև հնդկական մշակույթին առնչվող ցանկացած կոնտենտի արգելման ուղղությամբ

Քաշմիրը մեծամասամբ բնակեցված է մուսուլմաններով

Պակիստանի իշխանություններն արգելել են հնդկական ֆիլմերի ցուցադրումը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Պակիստանում այլևս չեն ցուցադրվի հնդկական ֆիլմերը»,- ասել է երկրի վարչապետի օգնականը՝ նշելով, որ կառավարությունն աշխատում է նաև հնդկական մշակույթին առնչվող ցանկացած կոնտենտի արգելման ուղղությամբ:

Հնդկական ֆիլմերը ցուցադրվում են աշխարհի ավելի քան 90 երկրներում:

Պակիստանի որոշումը կապված է Քաշմիրի շուրջ իրավիճակի պատճառով Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունների լարվածության հետ:

Այս շաբաթ Հնդկաստանի իշխանությունները հայտարարեցին Ջամմա և Քաշմիր նահանգի հատուկ կարգավիճակի չեղարկման մասին: Դրան ի պատասխան՝ Պակիստանի կառավարությունը նվազեցրեց Հնդկաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակն ու դադարեցրեց երկկողմ առևտուրը:

Քաշմիրը մեծամասամբ բնակեցված է մուսուլմաններով: 1947թ.-ից ի վեր, երբ երկու երկրներն անկախացան, այդ շրջանը երկու երկրների հարաբերություններում հիմնական խնդիրը դարձավ: