Դուք պատասխան պետք է տաք. Մարինա Խաչատրյանը՝ Իմ քայլի պատգամավորին

Դու'ք, որպես փաստաբան, պետք է որ լավ գիտակցեք, որ հանցագործության պարտակումը նույնպես պատժվում է օրենքով

Այսօր նորից անդրադառնում եմ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց գրպանից տարիներ շարունակ շուրջ 120 միլիոն դոլար յուրացման գործընթացին և այն պաշտոնյաներին, ովքեր տեղյակ են այս խնդրի մասին, սակայն հանցավոր լռություն են պահպանում։

Պարզվում է Մարիխուանայի ակցիայի կազմակերպիչ երիտասարդի եղբայր, ՀՀ ԱԺ իմքայլական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը գիտի շուրջ 120 միլիոն դոլարի յուրացումների մասին, որոնք շարունակվում են առ այսօր։

Պարոն Բաղդասարյանը հայտնի է ոչ միայն իր Մարիխուանայի հետ սերտ առնչություն ունեցող եղբորով, այլև իր բարձրագոչ հայտարարություններով ՀՀ Սահմանադրական դատարանի օրինական նախագահի, Վենետիկի հանձնաժողովի կողմից մերժված Վեթինգի, քաղաքական դիակների (վստահ եմ` ի նկատի ունենալով նաև Լևոն Տեր-Պետրոսյանին) մասին։ Ինչպես նաև իրենց իշխանության կադրային քաղաքականությունով բավարարված լինելու և այլ դրվագներով։

http://newspress.am/…

Պարո՛ն Բաղդասարյան,

Դուք պատասխան պետք է տաք ոչ միայն Ձեր անհեռատես հայտարարությունների, այլև մեր զինծառայողների ու նրանց հավասարեցված անձանց «թալանի» մասին տեղեկացված լինելու ու խնդրով չզբաղվելու համար։

Դու'ք, որպես փաստաբան, պետք է որ լավ գիտակցեք, որ հանցագործության պարտակումը նույնպես պատժվում է օրենքով։ Ձեզ պես ԼՌԱԾՆԵՐԻ հետ մեկ շարք կանգնած` շուտով պետք է պատասխան տաք ՀՀ օրենքի առաջ, քանզի Հայաստանը օրենքի երկիր է, իսկ մենք` օրինապաշտ քաղաքացիներ»։

Մարինա Խաչատրյան