Երեւան-Սեւան ավտոճանապարհը, որտեղ օգոստոսի 2-ին, «Արծվի» արձանի մոտակայքում տեղի էր ունեցել պայթյուն, այժմ երկկողմանի երթեւեկելի է։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 2-ին Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն։
Վերոնշյալ ավտոճանապարհի մոտ 30 մ հատվածը դարձել է դժվարանցանելի:
Պարզվել է, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով ճանապարհի երթեւեկելի հատվածում առաջացել է մոտ 0.6 մ խորությամբ, 1.5 մ լայնությամբ եւ մոտ 5 մ երկարությամբ փոս:
Պայթյունի հետեւանքով վնասվել են «Patriot Nissan» եւ «Range Rover» մակնիշների ավտոմեքենաները:
Ըստ տեղեկությունների՝ Range Rover-ը պատկանում է «Շշի Մելո» մականվամբ հայտնի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանին։ Ավտոմեքենաները պայթյունի ընթացքում եթեւեկելիս են եղել կամրջի վրայով: Զոհեր եւ վիրավորներ չկան:
Նշենք, այդ հատվածում է գտնվում «Շշի Մելոյին» պատկանող ապակե տարաների գործարանը։
0Comments