2020 թվականին կայանալիք ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից ուժեղագույն թեկնածուն կլիներ ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբամայի տիկինը: Նման վստահություն Է հայտնել ամերիկացի ռեժիսոր Մայքլ Մուրը օգոստոսի 1-ին MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մեզ հարկավոր Է մի թեկնածու, որին սիրում են ամերիկացիները, եւ որը քաղաքական շրջանակների մաս չԷ»,-նշել Է Մուրը, որն աջակցում Է դեմոկրատների կուսակցությանը եւ մշտապես քննադատում Է Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփին: Ռեժիսորը հայտնել Է, որ, իր կարծիքով, առաջիկա ընտրություններում Թրամփից ավելի շատ ձայներ կարող են հավաքել մի քանի քաղաքական գործիչներ, որոնք այժմ հավակնում են նախագահի թեկնածու առաջադրվել Դեմոկրատական կուսակցությունից: Դրա հետ մեկտեղ ռեժիսորն ընդգծել Է, որ ավելի մեծ թվով ձայներ ստանալը թեկնածուին հաղթանակ չի երաշխավորում ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, քանի որ դրանք ուղղակի չեն, իսկ վերջին խոսքը պատկանում Է քվեատուների կոլեգիային:
«Եթե մենք ընտրարշավն անցկացնենք այնպես, ինչպես անցյալ անգամ, մենք կպարտվենք»,- ասել Է Մուրը: «Հիլարին 3 միլիոնով ավելի ձայն Էր ստացել, քան Թրամփը: Հաջորդ տարի դեմոկրատը 5 միլիոնով ավելի ձայն կհավաքի եւ, այդուամենայնիվ, կարող Է պարտվել քվեատուների կոլեգիայի պատճառով»,-հավելել Է նա: Ինչպես կարծում Է ռեժիսորը, Թրամփի նկատմամբ հաղթանակ տանելու համար դեմոկրատներից թեկնածուն պետք Է ունենա ձայների Էլ ավելի տպավորիչ գերակշռություն: «Կա մեկը, ով կարող Է ջախջախել Թրամփին, նա դեռեւս չի հայտարարել (ընտրություններին) իր մասնակցության մասին»,-ասել Է Մուրը:
Ինչպես նա պարզաբանել Է, խոսքը Միշել Օբամայի մասին Է: Ռեժիսորը վստահ Է, որ նա մեծ ժողովրդականություն Է վայելում երկրում, իսկ նրա հանրային ելույթների ժամանակ հսկայական բազմություններ են հավաքվում: «Նա կհաղթի բանավեճերում, Թրամփը չի կարողանա նրան վախեցնել, չի կարողանա նրա համար մականուն հնարել»,- ասել Է Մուրը: Ռեժիսորը վստահություն Է հայտնել, որ եթե դեմոկրակներն ընտրություններին մասնակցելու խնդրանքով դիմեն նախկին առաջին տիկնոջը, նա չի կարողանա մերժել:
Մայքլ Մուրը ամերիկացի ամենահայտնի դոկումենտալիստ-ռեժիսորներից մեկն Է: Նրա աշխատանքների թվում են՝ «Ֆարենհեյթ 9/11»-ը (2004 թ.) եւ «Բոուլինգ՝ Կոլումբինայի համար» (2002 թ.) ֆիլմերը: Մուրը մի շարք հեղինակավոր պարգեւների դափնեկիր Է, այդ թվում՝ «Օսկար» եւ «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
0Comments