Կովը որոշել է միանալ քոլեջում դասախոսություն լսողներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հնդկաստանում Մումբայի տեխնոլոգիական ինստիտուտը տեսանյութ է հրապարակել, որում երեւում է՝ ինչպես է կովը ման գալիս լսարանում

Հնդկաստանում Մումբայի տեխնոլոգիական ինստիտուտը տեսանյութ է հրապարակել, որում երեւում է՝ ինչպես է կովը ման գալիս լսարանում, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն՝ հղում անելով India Today-ին:

Տեսանյութի հեղինակները ենթադրել են, որ կովը թաքնվել է շենքում հորդառատ անձրեւներից:

Ինստիտուտի ադմինիստրացիան շարունակում է դեպքի հետաքննությունը: