Բռնվել է զբոսայգու գիշերային այցելուն

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ

Օգոստոսի 1-ին, ժամը 12.30-ին, ՍՊԸ տնօրենը հաղորդում է տվել, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, դռան ապակին բացելու միջոցով «Հաղթանակ» զբոսայգու դրամարկղերի կրպակից գողացել են գումար: Մեկնել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը:

Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Վարդաշենի բնակիչ, 29-ամյա մի տղամարդ: Նույն օրը նա բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական բացատրություն, նաև նշել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կատարել է այլ գողություններ ևս:

Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 05-ին, նույն զբոսայգում գործող սրճարանից գողացել է ծխախոտ և շոկոլադ, նաև փորձել է բացել մեկ այլ սրճարանի դուռը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում` հանցագործությունն ավարտին չի հասցրել: Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: