Ոստիկանությունն այս պահին ուսումնասիրում է «Եռաբլուր» պանթենում տեղի ունեցած վանդալիզմի տեսանյութը

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն նշեց, որ դեպքն իրենց ուշադրության կենտրոնում է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների շիրմաքարերն անհայտ անձինք պղծել են:

 «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այս մասին գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել Ապրիլյան պատերազմի մասնակից Ռազմիկ Գասպարյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ՀՀ ոստիկանության  հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ այս պահին տեսանյութն ուսումնասիրվում է:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ նշեց, որ դեպքն իրենց ուշադրության կենտրոնում է և իրենք նույնպես աշխատանքներ են տանում պարզելու համար դեպքի հանգամանքները:

Սոցցանցերում տեսանյութը վիրուսային տարածում է գտնում: Օգտատերերը պահանջում են հայտնաբերել իրականացնողներին և պատժել խստագույնս: 

 

Video Player