«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական «ագիտպրոպը» նորանոր մեթոդներ է մտմտում սոցցանցերում ու լրատվականներում կառավարելի կամ գոնե, ինչպես մեր աղբյուրը նշեց, «տանելի» տեղեկատվական մթնոլորտ ապահովելու համար։ Մասնավորաբար, ըստ նույն աղբյուրի՝ համապատասխան օղակներին հանձնարարական է իջեցվել, որպեսզի մշտադիտարկում անցկացնեն և ամփոփ ներկայացնեն իշխանություններին ամենաշատը քննադատող լրատվականների և օգտատերերի ցանկը։
Հանձնարարվել է նաև այդ օգտատերերի էջերին «սպամ» ուղարկել, «բողոքել» ու արգելափակել, իսկ կայքերի ֆեյսբուքյան էջերի դեպքում նման հարձակումների դեպքում խնդիրներ են ծագում նաև «Ֆեյսբուք»–ում գովազդ տեղադրելու առումով, ինչը գցում է դիտումների քանակն ու, ըստ այդմ ֆինանսական վնասներ պատճառում։
Հանձնարարական է իջեցվել՝ իշխանություններին ամենաշատը քննադատող լրատվականների և օգտատերերի ցանկ կազմել. «Փաստ»
Նման հարձակումների դեպքում խնդիրներ են ծագում նաև «Ֆեյսբուք»–ում գովազդ տեղադրելու առումով, ինչը ֆինանսական վնասներ է պատճառում
0Comments