Իշխանությունն ամբողջ ճակատով տարբեր հարցերի շուրջ անցել է հարձակման՝ շեղելով ուշադրությունն Արցախյան հարցից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Արա Հակոբյանը՝ անդրադարձել է «Ազատություն», «Ազգային օրակարգ», «Երկիր ծիրանի», Հայաստանի դեմոկրատական, ՀՅԴ, «Մեկ Հայաստան», ՌԱԿ կուսակցությունների համատեղ հայտարարությանը

Ծիծաղելի է ասել, թե 7 ուժերն իրենց հայտարությամբ աջակցում են Ռոբերտ Քոչարյանին, նման խնդիր դրված չէ: Այս մասին Tert.am-հետ զրույցում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Արա Հակոբյանը՝ անդրադառնալով «Ազատություն», «Ազգային օրակարգ», «Երկիր ծիրանի», Հայաստանի դեմոկրատական, ՀՅԴ, «Մեկ Հայաստան», ՌԱԿ կուսակցությունների համատեղ հայտարարությանը՝ դատական ոլորտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Արա  Հակոբյանի խոսքով ՝ հայտարության շուրջ աջակցությունը շատ ավելի ընդգրկուն է, քան քննադատությունները:

«Քննադատությունները հիմնականում ունեն մանիպուլատիվ բովանդակություն, այն հարցերի շուրջ, որոնք բարձացված են հայտարության մեջ, որևէ հակադարձում չկա և չի ասվում, որ այն շեշտադրումները, որոնք կան հայտարության մեջ, կապված դատական համակարգի նկատմամբ իշխանության բռնաճնշումների մասով, ճիշտ է կամ սխալ և հասկանալի պատճառներով փորձ է արվում այն կապել ռեվանշիզմի, Ռոբերտ Քոչարյանի հետ: Եղած իշխանական համակարգը որևէ կերպ չի ուզում թույլ տալ, որ մարդկանց գիտակացության մեջ ձևակերպվի այն միտքը, որ իրենց այլընտրանքը կարող է լինել ոչ նախկին իշխանություններից մեկը, այլ նոր ուժեր, կամ ուժերի նոր ընդհանրություն և դրա համար արտախորհրդանական ուժերի ցանկացած քննադատություն իշխանության վարքի վերաբերյալ անպայման կապում են տվյալ դեպքում Ռոբերտ Քոչարյանի հետ կամ մեկ ուրիշի` ասելով է, թե տեսեք, եթե մենք չլինենք, կլինեն նրանք»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ արտախորհրդրանական ուժերն առավելագույնն անելուն են, որպեսզի իշխանությունը չկարողանա ամբողջացնել մենիշխանությունը ՀՀ-ում ՝ բացի օրենսդիր և գործադիր իշխանությունից վերցնելով նաև դատական իշխանությունը: