Սիպեի թանաքը պարունակում է նանոմասնիկներ, որոնք մկների մոտ վերացրել են քաղցկեղի ուռուցքները։ Այս մասին տեղեկացնում են Չինաստանի Ուհանի համալսարանի մասնագետները։
Phys.org-ի մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ այդ նանոմասնիկները գնդաձեւ են եւ ունեն 10 նանոմետր տրամագիծ։ Նրանք կարող են իմունային М2 մակրոֆագ բջիջները (դրանք չունեն հակաուռուցքային գործառույթ, ավելին՝ մեծ քանակությամբ առկա են ուռուցքներում եւ նպաստում են դրանց աճին) վերածել М1 մակրոֆագերի, որոնք խոչընդոտում են քաղցկեղի առաջացմանը։ М1 մակրոֆագերը քայքայում են ուռուցքային բջիջները ֆագոցիտոզի եւ Т-լիմֆոցիտների ակտիվացման միջոցով։
Գիտնականներն արդեն որոշ ժամանակ զբաղվում են փոքր մոլեկուլների եւ հակամարմինների մշակմամբ ու սինթեզով, որոնք կարող են M2 մակրոֆագերը վերածել M1-ի։ Միեւնույն ժամանակ, կատարվում են նանոմասնիկների ստեղծման աշխատանքներ, ինչպիսին են ֆոտոթերմիկ գործակալները, որոնք լույսի ազդեցությամբ տաքանում են եւ տեղայնորեն քայքայում քաղցկեղային բջիջները։ Բայց խնդիրն այն է, որ այդ սինթետիկ նանոմասնիկները թանկ են եւ դժվար են պատրաստվում։
Սիպեի թանաքի նանոմասնիկները բավական բազմախոստում են թվում. փորձերի ընթացքում գիտնականները պարզել են, որ ինֆրակարմիր լույսով ճառագայթելիս նանոմասնիկները դառնում են էլ ավելի արդյունավետ եւ վերացնում են ուռուցքային բջիջների ավելի քան 90 տոկոսը բուսական աշխարհում, իսկ կենդանի մկների մոտ գրեթե ամբողջությամբ վերացնում են չարորակ նորագոյացությունները եւ կանխում մետաստազների առաջացումը, գրում է med.news.am:
0Comments