Ոստիկանները 22 տարի առաջ կատարված բնակարանային գողություն են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արարատի մարզի բնակիչը տվել է խոստովանական բացատրություն, որ 1997 թվականի ձմռանը մտել է համագյուղացու տուն ու հյուրասենյակից կենցաղային իրեր գողացել

Արտաշատի քրեական հետախույզները տարաբնույթ միջոցառումների շնորհիվ օրերս տեղեկություններ ստացան նախկինում կատարված բնակարանային գողության կարեւոր հանգամանքների վերաբերյալ։

Ոստիկանությունից հայտնում են, որ տվյալներն իրացնելիս հուլիսի 23-ին բաժին է հրավիրվել Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ, 43-ամյա մի տղամարդու։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ 1997 թվականի ձմռանը մտել է համագյուղացու տուն ու հյուրասենյակից կենցաղային իրեր գողացել։ Հանգամանքները պարզվում են, նյութեր են նախապատրաստվում։