Հրապարակվել է 2019-ի ուժեղագույն բանակների վարկանիշային ցանկը

Հայաստանն Global Firepower կազմակերպության հրապարակած ուժեղագույն բանակների ցանկում զբաղեցրել է 96-րդ հորիզոնականը

Միջազգային Global Firepower կազմակերպությունը հրապարակել է 2019 թվականի ուժեղագույն բանակների վարկանշային ցանկը, որում տեղ է գտել 137 երկիր:

Հայաստանն այս տարի զբաղեցրել է 96-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա համեմատ դիրքերը զիջելով 12 կետով: Առաջատար եռյակը հզորագույն բանակների վարկանշային աղյուսակում կազմել են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը:

Առաջատար տասնյակում տեղ են գտել նաև Հնդկաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Միացյալ Թագավորությունը, Թուրքիան և Գերմանիան:

Հարևան երկրներից Ադրբեջանը զբաղեցրել է 52-րդ հորիզոնականը, Իրանը՝ 14-րդ:

Նյութի աղբյուրը՝ www.tert.am: