Գորիս քաղաքի«Միրհավ» հյուրանոցում hուլիսի 23-ին «Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագիրը» խորագրով հանրային քննարկում է տեղի ունենալու: Այս մասին տեղեկանում ենք «Սորոսի» հիմնադրամի էջից:
Քննարկմանը մասնակցելու են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը ինչպես նաև Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյան:
Սրբուհի Գալյանն այս պաշտոնին նշանակվեց օրեր առաջ՝ փոխարինելով վերջին շրջանի ամենաակտիվ գործիչներից մեկին՝ Տիգրան Խաչիկյանին:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Արդարադատության նախարարն ընդունել էր «Սորոսի» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանին:
0Comments