ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.
«Էս արդեն 2-3 օր ա սաղ ֆեյսբուքը տակնուվրա ա եղել սեռական բռնության թեմայով պատմություններից։ Ու մի դեպքը ու դրանից հետո Լյուսիի գրառումը առիթ հանդիսացավ, որ մոտ 200 հոգի իրանց պատմությունները ներկայացնեն։
Իրականում ամեն անգամ տենց բան կարդալուց կամ լսելուց շոկ ենք ապրում, բայց մեր հասարակությունում սեռական բռնությունը լավ հին ու խորը արմատներ ունի։ Երկար դարեր Հայաստանի տարբեր շրջաններ նույնիսկ ձևավորված «ծեսեր» են ունեցել սեռական բռնության։
Երևի կհիշեք, մի 3 տարի առաջ էլ, մի քանի շաբաթ հա լուրերում հայտնվում էր, որ էս ինչ գյուղում ջահել տղեն բռնաբարել ա 70 տարեկան տատիի․․․ Ու սենց դեպքեր անընդհատ։ Կամ ոնց տաքսիտները «հավեսի էին ընկել» ու հա տուրիստ էին բռնաբարում․․․
Ասածս ինչ ա, էս խնդիրը մեր հասարակությունում իրոք շատ ակտուալ ա, բայց նաև փակ թեմա ա, ու հիմա, որ սենց քննարկվում ա, դա մենակ դրական ա, ու կարա օգնի էդ անասուն երևույթի վերանալուն։
Բայց մենակ օգնի։ Իսկ քանի որ էդ հիվանդագին երևույթը շատ խորն ա նստած, պետք ա շատ խիստ մեթոդներով արմատախիլ անել։ Ամենախիստ պատիժը պետք ա սահմանվի սեռական բռնության համար։ Ու պատժի չափը չպետք ա լինի եվրոպական երկրների նման, քանի որ մեր մոտ խնդիր կա ոչ միայն հանցագործներին պատժելու, այլ հասարակության մեջ սեռական բռնությունը տաբու դարձնելու։
Հ․Գ․
Մեկ էլ ահավոր հետաքրքիր ա էն անասունների փոստերն ու քոմենթները, որ սա դարձրել են ղժժալու թեմա։ Կարաք պատճառների, հետևանքները վերացնելու մասին տարբեր կարծիք ունենաք, կարաք չհամաձայնվեք շատ գնահատականների հետ, ինչ որ գրառումներին լուրջ չվերաբերեք․․․ Հումորն էլ կարա նորմալ լինի ինչ-որ դեպքերում։ Բայց, ասենք, էդ մարդկանց վրա ղժժալ, կայֆավատ լինել…»:
0Comments