Անգլիացի Ֆրենկ Լեմպարդը նշանակվեց Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնում։
41-ամյա անգլիացի մարզիչը կնքել է երեք տարվա պայմանագիր, հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
Լեմպարդը փոխարինեց իտալացի Մաուրիցիո Սարիին, որը գլխավորել է Թուրինի «Յուվենտուսը»։
Լեմպարդը կստանա տարեկան 4,5 միլիոն եվրո, հաղորդել էր The Times-ը։
Լեմպարդը մարզչական կարիերան սկսել է 2018թ․ մայիսին։ «Դերբի Քաունթին» նրա գլխավորությամբ հանդես եկավ Պրեմյեր լիգայի ուղեգրի համար փլեյ-օֆֆում, սակայն 1։2 հաշվով պարտվեց «Աստոն Վիլային», գրում է sport.news.am:
Լեմպարդը «Չելսիում» խաղացել է 2001-2014 թվականներին, դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, քառակի գավաթակիր, կրկնակի սուպերգավաթակիր, Անգլիական լիգայի կրկնակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի հաղթող։
0Comments