Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սինգապուր այցի ընթացքում ստորագրվելու է երկու երկրների միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր։ Այս մասին այսօր հայտնի դարձավ կառավարության նիստից։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը զեկուցեց, որ այս համաձայնագիրը թույլ է տալու ոչ միայն կանխատեսելի դարձնել երկու երկրների հարաբերությունները բիզնեսի համար, ինչպես նաև հեշտացնել հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման աշխատանքները։
Ջանջուղազյանն ասաց, որ այժմ Հայաստանն այդպիսի համաձայնագրեր ունի 46 պետությունների հետ, ևս 3 պետությունների հետ այդ համաձայնագրերը ստորագրման փուլերում են։ Այլ 6 երկրների հետ, ըստ նախարարի, այդպիսի փաստաթղթեր նախաստորագրված են, իսկ 15-ի հետ էլ քննարկումները գտնվում են տարբեր փուլերում։
0Comments