Բելգիացի բժիշկները հայտնել են դիաբետի բուժման արդյունավետ միջոցի մասին

Գիտնականները հույս ունեն, որ հետազոտության արդյունքները հաշվի կառնվեն դիաբետի բուժման համար նոր դեղամիջոցների մշակման համար

Բելգիացի բժիշկները հայտնել են երկրորդ տիպի դիաբետի բուժման արդյունավետ միջոցի մասին:

Ինչպես ասվւմ է Nature Medicine ամսագրում հրապարակված հոդվածում, անցկացված հետազոտությունները ցույց են տվել Akkermansia տեսակի բակտերիայի արդյունավետությունը արյան մեջ խոլեստերինի ու ինսուլինի մակարդակի նվազեցման գործում:

Բելգիայի Լեւենի համալսարանից Պատրիս Կանին նշում է, որ փորձի մասնակիցների մոտ նյութափոխանակության լավացում է նկատվել, ինչպես նաեւ 2 կգ քաշի կորուստ եւ ազդրերի շրջագծից պակաս 2,5 սմ-ով, գրում է med.news.am;

Հետազոտությանը մասնակցել է 40 մարդ, որոնք տառապել են գիրացմամբ եւ երկրորդ տիպի դիաբետով: Նրանք ամեն օր դեղեր են ընդունել, որոնք պարունակում են պաստերիզացված կամ կենդանի վիճակում Akkermansia muciniphila բակտերիաներ: Ընդ որում, փորձի մասնակիցները չպետք է փոխեին իրենց կենսակերպը կամ սննդակարգը:

3 ամիս անց բժիշկները հաստատել են, որ Akkermansia muciniphila-ն բարենպաստ է ազդում առողջության վրա: Փորձի մասնակիցների արյան մեջ ինսուլինի մակարդակը նվազել է 30%-ով, իսկ «վատ» խոլեստերինի մակարդակը՝ 8,6%: Արդյունքում նրանց հաջողվել է ազատվել դիաբետից կամ նախադիաբետային վիճակից:

Գիտնականները հույս ունեն, որ հետազոտության արդյունքները հաշվի կառնվեն դիաբետի բուժման համար նոր դեղամիջոցների մշակման համար: