Տեխասի բնակիչն իրեն մեղավոր է ճանաչել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային, նահանգապետին եւ սոցիալական ծառայության աշխատակցին ականապատված ծանրոցներ ուղարկելու մեջ, հայտնում է տեղական Houston Chronicle պարբերականը:
Պարբերականի տեղեկություններով՝ Ջուլյա Փոֆը Հյուսթոնի դատարանում խոստովանել է, որ 2016 թվականի հոկտեմբերին Օբամայի գրասենյակ է ուղարկել պայթուցիկ նյութով փաթեթ:
Փոֆին կարող է սպառնալ մինչեւ 10 տարվա բանտարկություն եւ մինչեւ 250 հազար դոլարի տուգանք:
0Comments