«Մանչեսթեր Յունայթեդի» արժեքը նվազել է 1,26 միլիարդ ֆունտ ստերլինգով

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆանատները դժգոհ են Գլեյեզերների ընտանիքից, որը ակումբը ձեռք է բերել 2003 թվականին 790 միլիոն ֆունտ ստերլինգով

«Մանչեսթեր Յունայթեդի» բորսայական արժեքը մեկ տարում նվազել է 1,26 միլիարդ ֆունտ ստերլինգով եւ կազմում է 2,25 միլիարդ, հաղորդում է Mirror-ը։ Անգլիական ակումբի բաժնետոմսերը սակարկվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում։ Այժմ մեկ բաժնետոմսի գինը 14,24 ֆունտ ստերլինգ է։ 2018թ․ օգոստոսին «Մանչեսթեր Յունայթեդի» մեկ բաժնետոմսը վաճառվում էր 21,82 ֆունտ ստերլինգով։

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆանատները դժգոհ են Գլեյեզերների ընտանիքից, որը ակումբը ձեռք է բերել 2003 թվականին 790 միլիոն ֆունտ ստերլինգով։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորությամբ գրավել է 6-րդ տեղը եւ հանդես կգա Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում, գրում է sport.news.am: