Դուբայի շեյխ Մոհամմեդ իբն ալ Մաքթումի կինը՝ արքայադուստր Հայան, լքել է նրան ու հետը վերցրել 31 մլն ֆունտ սթեռլինգ, որպեսզի նոր կյանք սկսի, գրում է The Sun-ը։ Ասում են, որ արքայադուստր Հայան, որին չեն տեսել փետրվարից, փախել է Գերմանիա որդու եւ դստեր հետ։ Ինչպես տեղեկացնում են ԶԼՄ-ները, նա անհապաղ ապահարզան է պահանջել եւ դիմել է ապաստան ստանալու խնդրանքով։ Նշվում է, որ այս միջադեպը հանգեցրել է դիվանագիտական ճգնաժամի Գերմանիայի եւ ԱՄԷ-ի միջեւ, քանի որ շեյխը նաեւ երկրի փոխնախագահն ու վարչապետն է։ Տեղեկացվում է, որ նա դիմել է Գերմանիային՝ 45-ամյա կնոջը, 11-ամյա դստերը՝ Ալ Ջալիլային եւ 7-ամյա որդուն՝ Զայեդին վերադարձնելու խնդրանքով։ Ընդ որում՝ նշվում է, որ Գերմանիայի իշխանությունները մերժել են վերադարձնել փախստական ընտանիքին, իսկ նրանց պահպանությամբ զբաղվում են անվտանգության ծառայությունները, գրում է news.am:
Դուբայի շեյխի կինը փախել է ամուսնուց Գերմանիա՝ հետը տանելով 31 մլն ֆունտ. ԶԼՄ-ներ
Նա անհապաղ ապահարզան է պահանջել եւ դիմել է ապաստան ստանալու խնդրանքով
0Comments