Ռեփեր Թիմաթիի Black Star ապրանքանիշին կրկին մեղադրում են պլագիատի մեջ

Միխայիլ Բատենեւի լուսանկարը սեւ-սպիտակ, որում պատկերված է աղջկա հետ, շատ են օգտագործում համացանցում, ընդ որում, նա նշել է, որ մարդիկ հաճախ այն օգտագործելու թույլատություն են խնդրում, ի տրբերություն Black Star-ի երաժիշտի

Ռեփեր Թիմաթիի Black Star ապրանքանիշին կրկին մեղադրում են պլագիատի մեջ։ Այս անգամ անօրինականորեն օգտագործվել է Սուրգութից լուսանկարիչ Միխայիլ Բատենեւի լուսանկարը, ինչի մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։

սև սպիտակ

Նա սեւ-սպիտակ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է աղջկա հետ եւ պատմել, որ իր այս աշխատանքը շատ են օգտագործում համացանցում։ Ընդ որում, նա ընդգծել է, որ մարդիկ հաճախ այն օգտագործելու թույլատություն են խնդրում, ի տրբերություն Black Star-ի երաժիշտ Pabl.a-ի, որն առանց թույլտվության լուսանկարն օգտագործել է որպես իր երգի ետնանկար։ Իմանալով այդ մասին՝ Բատեեւն Instagram-ի Stories բաժնում արտահայտել է իր զայրույթը։

Լուսանկարիչը չի սպասել, սակայն արտիստն անձամբ կապվել է իր հետ եւ հավաստիացրել, որ չի իմացել՝ ում աշխատանքն է լուսանկարը։ Նա նաեւ խնդրել է «արգելակել», մոռանալ միջադեպի մասին, իսկ ապագայում «գեղեցիկ, կանոնների համաձայն՝ համագործակցել»։

սև սպիտակ

«Զայրացնում են նրանք, ովքեր կարծում են, թե իրենց ամեն ինչ թույլատրվում է։ Վերցնել այն, ինչ իրենց չի պատկանում են օգտագործել սեփական նպատակներով առանց թույլտվության։ Ես լուսանկարիչ եմ, ես նկարիչ եմ, ես հպարտանում եմ իմ աշխատանքներով, եւ ոչ ոք իրավունք չունի տրորել իմ արվեստը։ Ես իմ ստեղծագործողությունը կպաշտպանեմ մինչեւ վերջ։ Ես համաձայնություն չեմ տվել այս լուսանկարը որպես երգի ետնանկար օգտագործելու համար»,- գրել է Բատենեւը «ВКонтакте»-ի իր էջում։ Նա հավելել է, որ ցանկացել է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, սակայն ապրանքանիշն արհամարհել է իրեն։

 

Սա Black Star-ի շուրջ առաջին նմանատիպ սկանդալը չէ։ 2017թ.-ին կազմակերպությունը թողարկել է Black Target գործակալությունը եւ դրա համար կայք պատրաստել՝ վերցնելով բրազիլական Super Duper ընկերության դիզայնը։ Նույն տարվա մայիսին թողարկվել է Black Star Wear-ի եւ «Ռուսաստանի բանակ»-ի հագուստի հավաքածուն, ինչից հետո մի քանի բլոգեր նկատել էր, որ նույնպիսի իրեր կարելի է գտնել ինտերնետային խանութներում։