Ոմանք քննադատում են Նիկոլ Փաշինյանին եւ նրա ընտանիքին՝ չափից դուրս շատ ժողովրդին երեւալու, ողջ օրը շրջելու, միջոցառումների մասնակցելու, հանրային միջոցառումների ժամանակ շատ ուտելու, շատ խոսելու համար։
Բայց այդ ամենը վկայում է այն մասին, որ նախկին իշխանությունների սխալներից նորերը լավ դաս են քաղել եւ գիտեն, որ մեր ժողովուրդն իր իշխանություններից շատ մեծ պահանջներ չունի։ Ընդամենը ուզում է հաճախ նրանց տեսնել-լսել-շոշափել, համոզվել, որ նրանք էլ իր նման հասարակ մահկանացուներ են՝ ուտելու, խմելու, ժպտալու ունակ։ Եվ կարողանա երբեմն նրան դիմել-խնդրել, անգամ եթե իր դիմում-խնդրանքները հետո չեն կատարվելու։ Չէ՞ որ իշխանությունը յուրօրինակ հոգեբանի դեր է խաղում՝ լսելով շարքային մարդկանց հոգսն ու դարդը:
0Comments