Կարող է պարզվել, որ 2018-ի դեպքերը ոչ թե հեղափոխություն, այլ՝ 1998-ի իշխանափոխության ռևանշ է

Մարտի 1-ը սկսել է հասունանալ 1996-ին և իր տրամաբանական հանգույցին է հասել 2008-ին

Մաթեմատիկայի մեջ մի սկզբունք կա, երբ խնդիրը չի լուծվում, ապա քայլ-առ-քայլ պետք է ետ գնալ և գտնել այն սխալը, որից սկսած լուծումը սխալ ճանապարհով է գնացել։

Միայն այդ սխալը գտնելուց հետո է հնարավոր ճիշտ լուծում գտնել։

Մեր հիմնական պրոբլեմները սկսվել են 1995-1996 թվականներից, երբ հիմք դրվեց ընտրությունների կեղծման և իշխանության բռնազավթման համակարգին։

Մինչև անուն-առ-անուն չդատապարտենք այդ համակարգի հիմնադիր հայրերին, նրանց հանրային պարսավանքի չենթարկենք, իսկ նրանք հրապարակայնորեն չընդունեն իրենց մեղքն ու ներողություն չխնդրեն, մենք չենք կարող առաջ գնալ։

Հակառակ դեպքում կունենանք այն, ինչ հիմա ունենք, երբ ընտրակեղծարարության հիմնադիր հայրերը սկսում են խոսել օրինականության ու սահմանադրականության մասի ու դա անվանում են հեղափոխություն ու սահմանադրական կարգի վերականգնում։

Դա ճանապարհ չի։ "Մարտի 1" -ը սկսել է հասունանալ 1996-ին և իր տրամաբանական հանգույցին է հասել 2008-ին։

Եթե այսպես շարունակվի, ապա կարող է պարզվել, որ 2018-ի դեպքերը ոչ թե հեղափոխություն, այլ՝ 1998-ի իշխանափոխության ռևանշ է եղել։

<p>