Տուրքի սահմանումն արվել է նրա համար, որպեսզի Հայաստանից ոչ թե արտահանեն հումք, այլ պատրաստի արտադրանք՝ փաստացի զարգացնելով այդ ոլորտը, ինչպես նաև ստեղծելով հավելյալ աշխատատեղեր
2013 թվականից Հայաստանից մետաղի ջարդոն արտահանելու համար սահմանվել է տուրք՝ սև մետաղի ջարդոնի համար 80.000 և գունավոր մետաղի համար 100.000 դրամ։ Օրենքի ընդունման արդյունքում կատարվել են հարյուրավոր միլիոնների ներդրումներ, ստեղծվել են հազարավոր աշխատատեղեր, կառուցվել են գործարաններ և ոլորտն սկսել է զարգանալ։ Հայաստանում վերամշակված յուրաքանչյուր մեկ տոննա սև մետաղի ջարդոնից միջին հաշվարկով հավաքագրվում է 70-80 հազար դրամ հարկ (ԱԱՀ, եկամտահարկ, շահույթահարկ)։
Տուրքի սահմանումն արվել է նրա համար, որպեսզի Հայաստանից ոչ թե արտահանեն հումք, այլ պատրաստի արտադրանք՝ փաստացի զարգացնելով այդ ոլորտը, ինչպես նաև ստեղծելով հավելյալ աշխատատեղեր: Սակայն, վերջին շրջանում հայտնվել են կազմակերպություններ, որոնք առանց տուրք վճարելու, շրջանցելով օրենքը և փաստացի պետական բյուջեի հաշվին արտահանում են հումքը, ինչը մեծապես վնասում է պետությանը: Այս կազմակերպությունների գործունեության արդյունքում արտահանվում է հումք և ներկրվում այդ նույն հումքից պատրաստված արտադրանք, որը կարող էր հենց Հայաստանում արտադրվել:
Կարևոր է նաև այն, որ մետաղաձուլության ոլորտի հաջողությունները նշանակում են հեռանկարում ունենալ փամփուշտ կամ արկեր արտադրելու հնարավորություն, սակայն այսօր հումքն արտահանելով և այդ ոլորտը սպանելով, փաստացի փոշիացնում են նաև այդ հնարավորությունը։
Մետաղաձուլության ոլորտը Հայաստանում թուլացնելու հեղինակը 2018թ. Հրազդանում գրանցված «ՔԱՊ» ՓԲԸ-ն է, որն, ըստ տեղեկությունների, փորձում է ամեն կերպ կաթվածահար անել արտադրությանը խթանող կառավարության նախագծերը՝ ելնելով իրենց նեղ անձնական շահերից և վտանգելով ներդրումային հեռանկարները։ Ըստ տեղեկությունների, այս մարդիկ հեղափոխության ժամանակ քայլել են, ինչն էլ հնարավորություն է տալիս նրանց օրենքները շրջանցելով հարստացնել սեփական բիզնեսը՝ մեծապես վնասելով ՀՀ տնտեսությանը:
0Comments