«Մաթեմատիկա»-ի միասնականից 20 միավոր է հավաքել 30 հոգի

Առարկայի քննությանը մասնակցել է 4546  հոգի

«Մաթեմատիկա» առարկայի պետական միասնական քննության արդյունքներն արդեն հայտնի են։  Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացրեց, որ առարկայի քննությանը մասնակցել է 4546  հոգի։

Միջին միավորը կազմել է 12,16։ Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 450 (մասնակիցների 9,9%-ը) ։

18-20 միավոր հավաքածների թիվը՝ 383 (մասնակիցների 8,4%-ը), այդ թվում՝ 20  միավոր հավաքել է 30 դիմորդ։

վ