Այսօր շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը ֆեդերացիայում էր։ Նրան նախ ծափահարություններով դիմավորեցին։ Ապա հեռանալիս նա կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ։
«Վերաբերմունքը շախմատի նկատմամբ չի փոխվել, մնում է լավը մեր հանրության կողմից, երեխաների կողմից, բոլորի կողմից, և, ինչպես տեսնում եք, ֆեդերացիան լիարժեքորեն գործում է»,- ասաց Սարգսյանը Իսկ այն հարցին, թե ի՞նչ կասի ֆեդերացիայի օպտիմիզացման և Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի դպրոցի մասին, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Դա արդեն շախմատին չի վերաբերում»,- ապա ծիծաղելով հեռացավ։
0Comments