Հանրային խորհրդի անդամ, կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոն Մարության, առանց ուսումնասիրելու որևէ տարածքի սեփականաշնորհման պատմությունները, խնդրում եմ շինթույլտվություն մի տվեք։ Ցավով եմ արձանագրում, որ նախորդ քաղաքային իշխանությունների ժամանակ տեղի ունեցած ապօրինի հողային աճուրդների հետևանքները մինչ օրս չեն վերանայվում, ավելին, այդ ապօրինի աճուրդների արդունքում տարածքների տերերը փորձում են, սկսել են ապօրինի շինարարություն, որի համար ստանում են թույլտվություն գործող քաղաքապետից, ինչպես, օրինակ` Ազատամարտիկների 76/4-ում, որտեղ 2012-ին սեփականաշնորհվել է 6 շենքերին ջուր մատակարարող պոմպակայանը կամ «Ծարավ աղբյուր 32» այգու տարածքի ցանցապատումը, որը բազմաբնակարան շենքի բնակիչների ուժերով ստեղծված 40 տարվա այգի է ու որպես անբարեկարգ տարածք 2007-ին սեփականաշնորհվել է»։
Առանց ուսումնասիրելու որևէ տարածքի սեփականաշնորհման պատմությունները, շինթույլտվություն մի տվեք
Նախորդ քաղաքային իշխանությունների ժամանակ տեղի ունեցած ապօրինի հողային աճուրդների հետևանքները մինչ օրս չեն վերանայվում
0Comments