Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն անվանել է վարչապետի պաշտոնակատար Պավել Ֆիլիպի գործողություններն անօրինական, երբ վերջինս ցրել է խորհրդարանն ու նշանակել արտահերթ ընտրություններ սեպտեմբերի 6-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեր հստակ դիրքորոշումն ունի ժողովրդի աջակցությունը. խորհրդարանը ցրելու վերջնաժամկետը հունիսի 9-ն էր: Այդկերպ խորհրդարանական մեծամասնությունն ու կառավարությունը երեկ ձեւավորվել էին օրենքի շրջանակներում»,-ասել է Դոդոնը կիրակի խորհրդարանում բրիֆինգի ժամանակ ելույթ ունենալիս: Նա ընդգծել է, որ ՍԴ-ի որոշումը երկրի ղեկավարի լիազորությունները Ֆիլիպին փոխանցելու մասին ուղղված են իշխանության հետագա զավթմանը: Դոդոնը նաեւ հավելել է, որ խորհրդարանի հետ միասին դիմելու է միջազգային գործընկերներին խնդրանքով ներկայանալ որպես Մոլդովայում իշխանությունը խաղաղ փոխանցելու հարցում միջնորդ:
Դոդոնը նաեւ կոչ է արել իր կողմնակիցներին խուսափել բախումներից Քիշնեւում Մոլդովայի Դեմոկրատական կուսակցության անդամների կողմից կազմակերպած հանրահավաքի ժամանակ:
Մոլդովայի խորհրդարանը, որին չէր հաջողվել փետրվարին կայացած ընտրություններից հետո ձեւավորել իշխող կոալիցիա եւ կառավարություն, շաբաթ կարողացել էր հաղթահարել արտահերթ ընտրությունների վտանգը: Դա տեղի էր ունեցել, երբ նախագահ Իգոր Դոդոնին սատարող սոցիալիստները պայմանավորվել էին Acum խմբակցության հետ ներկայանալ նախորդ խորհրդարանը եւ կառավարությունը վերահսկող Մոլդովայի Դեմոկրատական կուսակցության դեմ, որը ղեկավարվում է օլիգարխ Վլադիմիր Պլահոտնյուկի կողմից:
0Comments