Այսօր, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր մեր նյութով՝ պահանջելով հերքում տարածել։
Սակայն մեզ մոտ կա ծնողի հետ անցկացված հարցազրույցի ձայնագրությունը, և այդ հատվածը ներկայացնում ենք ստորև։
Բայց նշենք, որ մեզ հետ կապ հաստատեց նաև ծնողի ներկայացուցիչը, որն ասաց, որ երեխայի հարցը լուծվել է և խնդրեց հերքել տեղեկությունը, որը սակայն չենք կարող։
Չի բացառվում, որ նախարարի գրառումն ու սպառնալիքն իրենց դերը խաղացել են և ծնողը պարզապես վախեցել է դատարանում հայտնվելուց, գրում է hraparak.am:
0Comments