Թրաֆիքինգի զոհ ճանաչված երեխաները կստանան դրամական փոխհատուցում

Այս նախագիծը դրական եզրակացություն է ստացել ոչ միայն ԱԺ գլխադասային հանձնաժողովում, այլև քվեարկությամբ անցել է առաջին ընթերցումը

Ազգային ժողովում այսօր երկրորդ ընթերցմամբ ներկայացվեց թրաֆիքինգի ոլորտում օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որն առաջարկել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Այս նախագիծը դրական եզրակացություն է ստացել ոչ միայն ԱԺ գլխադասային հանձնաժողովում, այլև քվեարկությամբ անցել է առաջին ընթերցումը։

Հանձնաժողովի անունից խոսելիս ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց, որ նախագիծը մի կողմից ուղղված է առկա խնդիրների շտկմանը, մյուս կողմից սահմանում է, որ թրաֆիքինգի զոհ ճանաչված երեխաները նույնպես կստանան դրամական փոխհատուցում։

Հարցի քննարկումն ավարտվեց առանց հարցերի ու ելույթների։