ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է. «Շաբաթ օրը ստացված կարելի է համարել, քանի որ fake news-ի ֆաբրիկայի «հեղինակները» գերազանցեցին իրենց՝ գլխի չընկնելով հերթական «արտադրանքը» բաց թողնելուց առաջ ստուգել ԱԳ նախարարի օրակարգը և մինչ «ստեղծագործության» հրապարակումը արձանագրել, որ Զոհրաբ Մնացականյանն անցյալ շաբաթ գտնվում էր արտերկրում:
Հիշեցնենք, որ ստելը վնասում է ոչ թե ստախոսության թիրախի, այլ ստողի առողջությանը»:
0Comments