Բրիտանական Oh Polly նորաձեւ ապրանքանիշը ստեղծել է առանձին Instagram էջ մեծ չափերի հագուստի լուսանկարների հրապարակման համար եւ գնորդների կողմից քննադատության մեծ ալիքի արժանացել, հաղորդում է Metro-ն:
Oh Polly Inclusive-ի նոր էջում հայտնվել են գեր մոդելների եւ բլոգերների նկարներ, ինչպես նաեւ տարբեր ռասաների ներկայացուցիչների, որոնք ցուցադրում են ապրանքանիշի հագուստը: Ապրանքանիշի երկրպագուներին վրդովվեցրել է այն, որ այդ կանանց «անարժան» են համարել հիմնական էջի համար:
«Եվ ի՞նչն է նրանց անարժան դարձնում ձեր գլխավոր էջի համար: Ո՞վ է դա որոշել: Դուք ձեզ ինկլյուզիվ եք անվանում եւ չեք ցանկանում հրապարակել այն կանանց նկարները, որոնք էսթետիկորեն չեն համապատասխպանում ձեր էջին», — Twitter-ում գրել է YouTube բլոգեր Ալիսա Էշլին:
«Սպասեք, այսինքն Oh Polly-ն կարծում է, որ Oh Polly Inclusive անվանումով էջ ստեղծելը դա հենց ինկլյուզիվությու՞ն է: Նրանք բառացիրոնե դուրս են մղում մաշկի այլ գույն ունեցողներին եւ գերերին», — սարսափել է մեկ այլ օգտատեր:
Արդյունքում ընկերության աշխատակիցները լսել են օգտատերերի կարծիքը, հեռացրել են լրացուցիչ էջը եւ խոստացել «սովորել իրենց սխալների վրա»:
0Comments