Ճապոնիայում կառուցել են աշխարհում ամենաերկար ճոճանակը

Նախագծի իրականացման համար տեղական բյուջեից հատկացվել էր ավելի քան 1 մլն դոլար

Ճապոնիայի Կիտակյուսյու քաղաքում տեղադրել են աշխարհում ամենաերկար ճոճանակը: Այդ շրջանաձեւ է, իսկ երկարությունը կազմում է 163 մետր: Երկաթե կառույցի վրա կարող է ճոճվել միաժամանակ 100 մարդ, հաղորդում է Esquire-ը:

Ճոճանակն ավելացվել է Գինեսի ռեկորդների գրքում: Կազմակերպության ներկայացուցիչներն իրենք են չափել ճոճանակի երկարությունն ու հաստատել, որ դրա նմանակը չկա աշխարհում:

Տեղի իշխանությունները որոշել էին կառուցել այդ ճոճանակը հինն ապամոնտաժելու  եւ անվտանգության բոլոր պահանջներին համապատասխան նորը կառուցելու մասին ծնողների բազմաթիվ խնդրանքներից հետո: Նախագծի իրականացման համար տեղական բյուջեից հատկացվել էր ավելի քան 1 մլն դոլար:

Նախորդ ռեկորդը պատկանել է Նիդերլանդների զբոսայգիներից մեկում տեղադրված ճոճանակին, որի երկարությունը 133 մետր է: