Իշխանության եկած ընկերը կորած ընկեր է. Նարինե Մկրտչյան

Նիկոլը մեր մոտից հեռացավ մասամբ նյարդայնացած, քանի որ հարցադրումները վերաբերում էին նաև նրա քաղաքական մեղքերին

Մամուլի Ազգային Ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլն իր վարչապետության մեկ տարին պետք է ամփոփեր Մամուլի ազգային ակումբում: 2018թ. մարտի 30-ին, քայլարշավը սկսելուց առաջ, նա այստեղ հյուրընկալվեց՝ հանդիպելով լրագրողների հետ: Հանդիպումը սուր էր, և իմ տպավորությամբ, Նիկոլը մեր մոտից հեռացավ մասամբ նյարդայանցած, քանի որ հարցադրումները վերաբերում էին նաև նրա «քաղաքական մեղքերին»՝ 2015թ. Սահմանադրության հանրաքվեն «արհեստական օրակարգ» համարելուն և դրա դեմ պայքարին չմասնակցելուն, 2017թ. ԱԺ ընտրությունների արդյունքները ճանաչելուն և այլն: Մեզ մոտ մթնոլորտը պաշտոնական չէ, և թե՛ մենք, թե՛ մյուս լրագրողները հարցեր տալիս չենք կաշականդվում: Առավել ևս՝ Մամուլի ազգային ակումբը որևէ մեկի մեծարումը կազմակերպելու համար չի հրավիրում նրան, այլ ազատ և առարկայական հանդիպման է հրավիրում: 
Մեր տարածքը բոլոր լրագրողներին, իհարկե, չի տեղավորի, բայց մասնագիտական մոտեցումն ու հարցադրումները, ոչ պաշտոնական և ազատ մթնոլորտը երաշխավորված են; Եվ եթե պետական բարձրաստիճան պաշտոնյաները խուսափում են մեզ մոտ գալ, ապա միայն այն պատճառով, որ գիտեն, որ Մամուլի ազգային ակումբը անկախ և ինքնուրույն կառույց է: Հենց սա էլ անհանսգտացնում է նրանց: 
Այնպես որ, Նիկոլ ջան, մասնագիտական, մարդկային և ընկերական առումով դու մեզ մոտ պետք է վաղը հյուրընկավելիր: Բայց, ինչպես ասում էր Հենրի Ադամսը, «Իշխանության եկած ընկերը կորած ընկեր է»: Շատ բաներ կարելի է Նիկոլին երեսով տալ, բայց այսօրվա ու վաղվա համար այսքանը բավական է:
Տարբեր տարիների այս լուսանկարներն այլևս պատմական են ոչ միայն Մամուլի ազգային ակումբի, այլև՝ Նիկոլի համար»: