Ամոթ է, ամոթ, ինչ ե՞ք ընկել էդ սեռական... աշխարհի վերջն է. Վարդան Ղուկասյան

Խայտառակություն է, 3-5 տարեկան երախաներին նմանատիպ բան բացատրելը

ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը խայտառակություն է որակում «Բուկինիստ» սրճարանում «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ կողմից ներկայացված «Իմ մարմինը անձնական է» գիրքը:

«Խայտառակություն է, 3-5 տարեկան երախաներին նմանատիպ բան բացատրելը, դուք չեք զգո՞ւմ, որ դա ամոթ է, խայտառակություն է», - Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց Ղուկասյանը:

Պատգամավորը խորհուրդ տվեց կեղծ օրակարգերով չտարվել ու առհասարակ չբարձրաձայնել այդ հարցը:

«Դա թողեք, լուրջ բաների հետևից ընկեք, ի՞նչ եք ընկել սեռական դաստիարակության հետևից: Նախ ամոթ է, որ դուք ինձ նման հարցեր եք տալիս: Ես ամաչում եմ ձեզանից, 3-5 տարեկան երեխաների մեջ ինչի՞ եք նման բաներ արթնացնում», - հավելեց նա: