Անցած տարվա հունիսից սկսած ստիպված եղա բաց տեքստով հրապարակել սորոսականների տվյալները՝ ցույց տալով՝ թե ով ինչքան է ստացել սորոսից ու դրա դիմաց ինչ է արել (որպես կանոն ապազգային ընդգծվածությամբ)։ Ճիշտ է դրանից հետո «բաց հասարակության» հիմնադրամը ստիպված եղավ փակել իր շահառուների անունները (երևի ամաչում էին իրենց արած գործերից)... Էդ ժամանակներից ի վեր պարբերաբար հարցրել են Դավիդ Սանասարյանի ստացած գումարների մասով, ու բոլորին ասել եմ, որ չունեմ նման փաստ, որ ստացել է, բայց ողջ շրջապատը սորոսականներ են... Դավիդի դեմ հարուցված գործից հետո ինչքան սորոսական գիտեմ, բոլորը լծվել էին նրան պաշտպանելու գործին... Շատերը խոսում են տարատեսակ գործակալական ցանցերի լյուստրացիայից... Լյուստրացիան էլ ո՞նց է լինում, ուղղակի նստում եք ու ֆիքսում՝ ցանցը ինքն իրեն բացահայտում է...
Հա, ինչ էի ուզում ասել, ոչ-ոքի մոտ հարց չի՞ առաջանում, թե ինչու է Դավիդի ասուլիս ընթանում նույն մամուլի ակումբում, որտեղ ընթացել էր Սորոսյան Լարիսայի ասուլիսը, նույն ակումբում, որի հովանավորը հենց Սորոսի հիմնադրամն է, և որտեղ ասուլիսներ են կազմակերպվում գերազանցապես սորոսականների համար...
Հա, մեկ էլ մի հավելում. լավ կլիներ, որ մարդիկ, որոնք լիցքավորում են նենց դեմքերի հեռախոսներ, որոնք ֆոտոսեսիա են անում ապրիլին մեր դեմ կռիվ տվող ու հայերին մորթող, հայի գլուխ տենչող թուրքերի հետ, ու գրում, որ ձեզ չսիրել չի լինի՝ հեռու մնան Ապրիլյանի զոհերի ու բանակի թեմայով ինքնահաստատվելու, ինքնամաքրվելու փորձերից...
Կոնկրետ Հեռու մնացեք... Լսում ե՞ք... ՀԵՌՈՒ...
Ձեր կռուգն ու ձեր «հերոսները» Ասյաներն ու ասյայակերպներն են...
Զաքար Խոջաբաղյանի գրառումը
0Comments