Սպասելիքն այն է, որ գոնե գրավը կիրառվի։ Մարդ պետք է շատ ճղճիմ լինի, որ մտածի, թե հայրս ունենալով նման կենսագրություն կարող է խուսափի կամ փախնի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին Լևոն Քոչարյանը՝ նշելով, որ հինգ ամիս լինելով ազատության մեջ ոչ խուսափել է ոչ էլ խոչընդոտել է․ «Ուղղակի նպատակ ունեն տարիներով դատը ձգձգել»։
Խոսելով իրենց ընտանիքի հաշվիների սառեցված լինելու մասին Լևոն Քոչարյանն ասաց, որ այս պահին սառեցված են իր հոր և եղբոր հաշիվները․ «Իմ հաշիվները սառեցված է եղել մի քանի ամիս, սակայն այս պահին՝ ոչ»։
Լևոն Քոչարյանի խոսքերով գրավի համար կարող են դիմել ընկերներին, ծանոթներին, սակայն չի կարծում, որ գումարի այնպիսի չափ կլինի, որը չեն կարողանա վճարել․ «Եթե գրավն էլ չկիրառվի կնշանակի, որ այստեղ իրավական ոչ մի պրոցես չկա, և սա ամբողջովին տեղավորվում է քաղաքական ինչ-որ բաների մեջ»։
0Comments