Օրերս վարչապետն անձամբ անդրադարձավ տևական ժամանակ իմ կողմից արծածվող «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» մուտքերում ստվերային աշխատողների օրինական դաշտում «չերևալու» փաստարկումներին։ Ամենևին հարցականի տակ չդնելով վարչապետի կողմից հայտարարված` 562 043 օրինական գրանցված աշխատողների թվաքանակը, փաստենք, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում» ևս դե-ֆակտո պետք է պրոեկտվեն հայտարարված, օրինական դաշտ բերված աշխատողների այդ թվերը՝ բազմապատկած 1000 դրամով` հավաստելով իրականության և վարչապետի խոսքերի համապատասխանությունը։ Ակնկալում ենք, որ չի կրկնվի նախադեպը, որի ականտեսը եղանք 22.03.2019 թ.-ին` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ, երբ հայտարարված 35 000 ստվերային աշխատողների օրինական դաշտ գալը որևէ կերպ «ՉԷՐ ԱՐՏԱՑՈԼՎՈՒՄ» հիմնադրամի մուտքերում . . .
Հ.Գ. Հունիսին կայանալիք հիմնադրամի հերթական նիստից հետո մեծ ցանկություն կա տեսնել և հրապարակայանցնել, որ հայտարարված և ակնկալվող` 562 043 000 դրամ ամսեկան մուտքերն այլևս ապահով «հանգրվանում» են հիմադրամում . . .
Հակառակ դեպքում վարչապետը, ստիպված չի լինի, որոշ պաշտոնյաների իր իսկ խոսքով՝ «ՓՌԵԼ ԱՍՖԱԼՏԻՆ ԿԱՄ ԾԵՓԵԼ ՊԱՏԵՐԻ»…
0Comments