«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանություններն իրենց համար նոր օրակարգ են մշակել, ըստ որի՝ ՀՀ ողջ տարածքում ամբողջական իշխանափոխություն հաստատելու համար 2019 թվականի նոյեմբերին նախատեսում են լայնածավալ ՏԻՄ ընտրություններ անցկացնել:
«Ժամկետի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ մինչ այդ մարզպետներն ու համապատասխան ոլորտի գերատեսչությունները հասցնեն բոլոր ռիսկային համայնքները «ֆիլտրել» ու տվյալ տարածքներում առաջադրել ՔՊԿ թեկնածուների:
Արդյունքում ՔՊ-ականները կունենան իրենց տարածքային ամբողջական «թիմը», ներկա փուլում նրանք տոտալ զբաղվում են այս թեմայի նախապատրաստական աշխատանքներով և տարածքներում ներուժ ունեցող պոտենցիալ կադրեր են փնտրում:
Զուգահեռ իրականացվում են գործող համայնքապետներից ձերբազատվելու աստիճանական քայլեր»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
0Comments