Երեկ տեղեկատվություն է ստացել (գրել էին՝ որպես արդար լրագրողի), որ օրերս արառողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մանկության ընկեր, նախկինում՝ նախարարի օրոք Առողջապահական պետական ԾԻԳ-ի տնօրեն Հայկ Սայադյանը իր մեքենայով (ասում են ծառայողական, բայց հստակ չէ) ավտովթարի է ենթարկել մի քաղաքացու, որը գանգուղեղային ծանր վնասվածքներով և ողնաշարի կոտրվածքով տարվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։
Ըստ հաղորդման՝ նախարարը հանձնարարել է հնարավորինս տեղեկատվության արտահոսքը կանխել, որ չիմացվի։ Դրանից, տեղակատվության մասին հաղորդողը եզրակացրել էր, որ մեքենան հնարավոր է՝ ծառայողական է եղել։
Մեզ հաջողվեց կապվել Հայկ Սանոսյանի հետ, ով Hraparak.am-ի հետ զրույցում հայտնեց, որ, այո դեպք եղել է։
Այլ հարցերի Հայկ Սանոսյանը չպատասխանեց, բացի մեկից, թե արդյոք մեքենան եղել է ծառայողական։
«Ոչ, ես չեմ աշխատում, ես հիմա գործազուրկ եմ»,- ասաց Հայկ Սանոսյանը։ Թե երբվանի՞ց է Սանոսյանը ազատվել առողջապահական համակարգում աշխատանքից, կներկայացենք ավելի ուշ։
Մեզ տրամադրվել են նաև լուսանկարներ նախարարի ու Հայկ Սանոսյանի մտերմության վերաբերյալ։
0Comments