Մեզ ոչ ոք չի կարող ասել՝ հանգիստ նստեք տեղներդ․ Ալեն Սիմոնյան

Իսկ մնացածի հետ կապված կթողնեմ առանց մեկնաբանության

Հայաստանի Հանրապետությանը ոչ ոք չի կարող ասել՝ հանգիստ նստեք տեղներդ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով  հարցին՝ ինչպես է վերաբերվում ԵՄ դեսպանությունների հայտարարությանը, որով Հայաստանին կոչ է արվում «հանգիստ նստել տեղները» և չոտնահարել ԼԳԲՏ անձանց իրավունքները:

«Մենք դա բազմիցս ապացուցել ենք, նաև արցախյան հակամարտության ժամանակ շատ ու շատ գերտերություններ փորձել են մեզ ասել՝ հանգիստ նստեք տեղներդ, բայց ունենք այն իրավիճակը, որով բոլորս հպարտ ենք: Իսկ մնացածի հետ կապված կթողնեմ առանց մեկնաբանության»,- ասաց Սիմոնյանը: