Դըմփհուհական թավշյա հասարակությու՛ն, վայելեք «Նոր Հայաստանը». փաստաբան

Քայլիշխանությունը դատարկ ու բութ կեցվածքով շարունակաբար դըմփացնում է ու դըմփացնում՝ բթացնելով մարդկանց ուղեղներում պետականամետ ամեն մի միտք

 

«Վայելեք «Նոր Հայաստանը», որտեղ դատարաններին հրապարակային հաթաթաներ են տրվում, ՊԵԿ-ն ու մնացյալ մարմինները որպես մահակ օգտագործվում». Ֆեյսբուքում նման գրառմամբ է հանդես եկել փաստաբան Վահե Եփրիկյանը։

Գրառման մեջ ասվում է.

«Առաջին իսկ առերևույթ, ոչ էական ու մակերեսային հակադրությունը տեղի ունեցավ տրանսգենդեր Լիլիթի ելույթի կապակցությամբ ԲՀԿ-ի ու քայլիշխանության միջև ու ՊԵԿ-ի արձագանքը երկար սպասեցնել չտվեց։

Դե ինչ, դըմփհուհական թավշյա հասարակությու՛ն, վայելեք «Նոր Հայաստանը», որտեղ դատարաններին հրապարակային հաթաթներ են տրվում, ցուցումներով քրեական գործեր հարուցվում, ՊԵԿ-ն ու մնացյալ մարմինները որպես մահակ օգտագործվում, որտեղ վարչապետը աշխատանքից ազատում է մարդկանց այն բանի համար, որ իր օրինակով դրոշից գուլպա չեն կարել ու ոտքի տակ տվել, իսկ վարչապետի կինը շուրջ մեկ տարի է՝ զբաղված է բացառապես գումարների՝ կասկածելի հիմնադրամներում հավաքագրմամբ ու պետականախույս հայտարարություններով հանդես գալով, իսկ քայլիշխանությունը դատարկ ու բութ կեցվածքով շարունակաբար դըմփացնում է ու դըմփացնում՝ բթացնելով մարկանց ուղեղներում պետականամետ ամեն մի միտք»։