Դատական հայց՝ Սորոսի հայաստանյան գրասենյակի տնօրենի դեմ

Մամուլի ասուլիսի ժամանակ Լարիսա Մինասյանն ասել էր, որ Հայկ Բաբուխանյանը սորոսական է

ա


ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանի ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը ապրիլի 4-ին դատական հայց է ներկայացրել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի դեմ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջով:

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից. գործը մակագարվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանին:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Լարիսա Մինասյանն ասաց, որ Հայկ Բաբուխանյանը, Գեւորգ Կոստանյանը, Կարեն Բեքարյան եւ Արա Բաբլոյանը սորոսականներ են:

«Մենք ֆինանսավորել ենք ծրագրեր, որոնք գտել ենք կարեւոր: Մենք հիմա էլ գտնում ենք կարեւոր, որ միջազգային քրեական դատարանը մարդու իրավունքների պաշտպանության կարեւորագույն ինստիտուտն է եւ այդ դատարանին նվիրված գիտաժողովին մենք ֆինանսավորել ենք Հայկ Բաբուխանյանի ուղեւորությունը»,- նշել էր Մինասյանը: