Թրամփը հեռացրել է անձնակազմի կանանց կեսին

Վարչակազմում ղեկավար պաշտոններ զբաղեցնող վեց կանանցից միայն երեքն են մնացել


11

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում ղեկավար պաշտոններ զբաղեցնող վեց կանանցից միայն երեքն են մնացել: Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է CNN-ն՝ ընդգծելով, որ դա Սպիտակ տանը Թրամփի օրոք տեղի ունեցող ևս մեկ քաոսային իրավիճակի արդյունք է:

Այս շաբաթ աշխատանքից ազատվել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստեն Նիլսենը: Այսպիսով, Թրամփի վարչակազմից հեռացել է կանացի անձնակազմի կեսը:

12

Ամերիկյան հեռուստաալիքի հաղորդմամբ՝ վերջինս համաձայն չէր ներգաղթյալների նկատմամբ կիրառվող կոշտ միջոցների հետ: Ստեղծված դրությունը հեռուստաալիքի աղբյուրն անվանել է «զանգվածային զտում» այն մարդկանց նկատմամբ, ովքեր համաձայն չեն միգրացիոն քաղաքականության հետ: