«Հազար ու մի մարմին կա, որ կարելի է տեղափոխել Գյումրի»

Իոաննիսյանը՝ Փաշինյանին

Ծառայություններ մատուցող կառույցները պետք է աշխարհագրորեն այնպիսի տեղում լինեն, որ առավելագույնս հարմար լինեն հանրապետության բոլոր հատվածների բնակիչների համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանը՝  անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու հանձնարարականին։

«ՊԵԿ կառույցներում շրջայցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Davit Ananyan-ին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ... Ու բոլորը էյֆորիայի մեջ են:

Բարեկամներ, քաղաքացիներին ծառայություններ մատուցող կառույցները պետք է աշխարհագրորեն այնպիսի տեղում լինեն, որ առավելագույնս հարմար լինեն հանրապետության բոլոր հատվածների բնակիչների համար:

(Վարչապետի այդ հանձնարարականին նայեք, ասենք, Սյունիքի մարզի բնակչի աչքերով)

Հազար ու մի մարմին կա, որ կարելի է տեղափոխել Գյումրի՝ մարզերի հավասարաչափ զարգացման նպատակով եւ առանց քաղաքացիներին արհեստական անհարմարություն պատճառելու»,–գրել է նա: