Չեխիան ՀՀ ռազմական բժիշկներին առաջարկում է վերապատրաստվել իր բուհերում

Մինչև հիմա Չեխիայում վերապատրաստում է անցել ՀՀ ԶՈւ 300 զինծառայող

Հայաստանի և Չեխիայի պաշտպանության նախարարների այսօրվա ճեպազրույցի ընթացքում չեխ պաշտոնյան հայտնեց, որ իրենք հայկական կողմին առաջարկում են ռազմական բժիշկների վերապատրաստումներն անցկացնել Չեխիայի ռազմաբժշկական ուսումնական հաստատություններում։

Նախարարը նշեց, որ մինչև հիմա Չեխիայում վերապատրաստում է անցել ՀՀ ԶՈւ 300 զինծառայող, և իրենք պատրաստ են ընդունել ավելի մեծ թվով զինվորականների։

Նա նշեց նաև Արցախյան հակամարտության հարցում իրենց դիրքորոշման մասին` պարտադիր են համարում խաղաղ կարգավորումը։