Այդ ամենն արվում է հասարակությանը մոլորության մեջ գցելու համար եւ ամեն ինչ ասվում է, որ դատարաններում հասնեն նրան, որ Քոչարյանը մնա կալանքի տակ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 9–ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
«Ինձ հետաքրքիր է, քանի՞ տարբեր կարծիքներ կարող է ունենալ մի պետական մարմինը։ Օրինակ այսօր քննիչն այստեղ է եւ պնդելու է այն տեսակետը, որ պարոն Քոչարյանը մնալով ազատության մեջ ոչ միայն կարող է խոչընդոտել գործի քննությանը, այլեւ կարող է թաքնվել քննությունից։ Դատախազությունը վերաքննիչ բողոք է բերել՝ պնդելով, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն կարող է խոչընդոտել գործի քննությանը, այլեւ թաքնվել քննությունից։ Սասուն Խաչատրյան էլ հայտարարություն է անում եւ նշում, որ պարոն Քոչարյանը կարող է խոչընդոտել քննությանը եւ ոչինչ չի ասում իրենց այն պանդման մասին, որ պարոն Քոչարյանն իբրեւ կարող է թաքնվել քննությունից , իրենք իրենց մեջ էլ վերջնական չեն որոշել, ինչ են համարում»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում վերահաստատել էր նախաքննական մարմնի այն մոտեցումը, որ երկրորդ նախագահը պետք է մնա կալանքի տակ:
0Comments