Քաղաքային բյուջեից 146 մլն դրամ կհատկացվի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի հիմնանորոգմանը

55 տարվա պատմություն ունեցող մարզադպրոցը երբեք հիմնանորոգման չի ենթարկվել

Այս տարի քաղաքային բյուջեից 146 միլիոն դրամ կտրամադրվի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի հիմնանորոգմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

«55 տարվա պատմություն ունեցող մարզադպրոցը երբեք հիմնանորոգման չի ենթարկվել: Այսօր շուրջ 170 մարզիկ է հաճախում դպրոց: Մարզադպրոցում առկա տասնամյակների խնդիրների լուծումները քաղաքապետարանի օրակարգում են: Հոբելյանական տարում Ազարյանի անվան դպրոցում նկատելի փոփոխություններ տեղի կունենան»,-գրել է փոխքաղաքապետը: