Նաիրա Զոհրաբյանն ինչ արել է, լավ է արել․ Արման Աբովյան

Հոգևորականի ուղեկցությամբ, ցուցարարները փորձեցին փակել նույնիսկ Բաղրամյան պողոտան

ԱԺ բակում կրքերը չեն հանդարտվում: Մի խումբ քաղաքացիներ իրենց դժգոհությունն են եկել հայտնելու օրերս ԱԺ-ում տրանսգենդերի ելույթ ունենալու կապակցությամբ:

Նրանք ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին հանդիպելուց հետո վերջնականապես վճռեցին, որ հարցը հանգիստ չի լուծվի և պետք է վճռական քայլերի դիմեն: Հոգևորականի ուղեկցությամբ, ցուցարարները փորձեցին փակել նույնիսկ Բաղրամյան պողոտան:

Նրանք հանդիպեցին նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հետ ևհայտարարեցին, որ իրենց դուր է եկել Նաիրա Զոհրաբյանի պահվածքը: Պատգամավորը նկատեց. «նաիրա Զոհրաբյանն ինչ արել է՝ լավ է արել»: